Բելգիայի ԱԳՆ–ն դրամաշնորհ կտրամադրի պատերազմում վիրավորվածների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով
Բելգիայի արտաքին գործերի նախարարության որոշմամբ, դրամաշնորհ է հատկացվելու «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»՝ արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։ Այս մասին NEWS.am-տեղեկանում է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին է հաստատել «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:
ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ