Լենինգրադի նավահանգստում նավթատար նավ է խորտակվել

Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում նավթատար նավ է խորտակվել։
Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո 130 հազար տոննա մազութ տեղափոխող «Կոալա» լցանավում եղել է 24 հոգանոց անձնակազմ, որոնք հասցրել են տարհանվել:
«Ռոսմորեչֆլոտ»-ը հայտնել է, որ լիազոր ծառայությունները հետաքննում են «Կոլա» տանկերի հետ կապված միջադեպը, որտեղ, ըստ նախնական տվյալների, կիրակի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել շարժիչի սենյակում։
«Լիազոր ծառայությունները հետաքննում են միջադեպը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ լցանավի վրա միջադեպը տեղի է ունեցել Ուստ-Լուգա նավահանգստում՝ շարժիչի գործարկման ժամանակ։
Ներկայում միջոցներ են ձեռնարկվում շարժիչի սրահը զննելու և վթարի պատճառը պարզելու ուղղությամբ։
Կարծիքներ