Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում նախագահների հրավերով բանակցություններին կմիանան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։
Ակնկալվում է, որ Պուտինն ու ալ Նահյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և միջազգային արդի խնդիրները։
Մինչ բանակցությունների մեկնարկը Պուտինն ու ալ Նահյանը հանդիպել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հարթակում և այցելել ԱՄԷ-ի տաղավարներ։
ԱՄԷ-ն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հիմնական հյուրն է։
Վերջին անգամ առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, անցած աշնանը։
Կարծիքներ