Փոխվարչապետերը 2019-ին 19 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստացել
FreeNews-ն ուսումնասիրել է ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյաի և Տիգրան Ավինյանի հայտարարագրերն ու պարզել, որ նրանք 2019թ-ին ՀՀ կառավարության աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել են 19 մլն դրամից ավելի գումար:
Այսպես, Մհեր Գրիգորյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2019թ-ի սկզբին որպես կանխիկ դրամ ունեցել է 77,000,000 ՀՀ դրամ, դե իսկ տարվա ավարտին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 70,000,000 ՀՀ դրամ:
Փոխվարչապետը տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 5,458,859 ՀՀ դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3,135,845 ՀՀ դրամ:
Նա՝ որպես համատեղ սեփականություն, Երևանի Կենտրոն վարչական շրջանում ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում էլ մեկ հողամաս:
Գրիգորյանը որպես աշխատանքի վարձատրություն ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է 19,491,545 ՀՀ դրամ:
Իսկ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019թ-ի սկզբին բանկային հաշվին ունեցել է 1,651,248 ՀՀ դրամ և 2,760 ԱՄՆ դոլար: Տարվա ավարտին նրա բանկային հաշվին եղել է 4,365 ՀՀ դրամ: Ավինյանի կանխիկ դրամական միջոցների մասին տեղեկություն չկա, սակայն նշված է, որ փոխվարչապետն էլեկտրոնային հաշվին ունի 2.00 բիթքոյին:
Ավինյանը որպես աշխատանքի վարձատրություն ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է 19,653,386 ՀՀ դրամ:
Կարծիքներ