Իրանը թուրքմենական գազ կմատակարարի Ադրբեջան 2022 թվականի սկզբին
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսվի թուրքմենական գազի մատակարարումը Իրանի տարածքով դեպի Ադրբեջան, հայտնում են թուրքմենական լրատվամիջոցները։
«Գազի փոխանակման տարեկան համաձայնագրի ծավալը կազմում է 1,5-2 մլրդ խմ բնական գազ։ Մենք կարող ենք օգտագործել այս հնարավորությունը՝ օգնելու կայունացնել բնական գազի մատակարարումը Իրանի հյուսիսային շրջաններ ցուրտ սեզոնի ընթացքում»,- ասել է Ջավադ Օվջին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել գազի մատակարարումների վերաբերյալ։
Կարծիքներ