Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի
Հնդկական Հիմալայներում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ 10 մարդ առայժմ անհետ կորած է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։
Օգոստոսի 12-13-ին տարածաշրջանում տեղատարափներից առաջացած սողանքների հետևանքով բազմաթիվ տներ և կառույցներ էին փլուզվել։ Հատկապես տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը։ Ըստ հյուսիսային այս նահանգի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգների որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև օգոստոսի 16-ը։
Կարծիքներ