Dr. Dre-ն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում. (տեսանյութ)

Dr. Dre-ն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում. (տեսանյութ)

Ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Հիփ-հոփի այլ լեգենդներ, ինչպիսիք են Էմինեմը, Սնուփ Դոգը և 50 Cent-ը նույնպես ներկա են եղել արարողությանը:

Արտիստը նշել է, որ երբեք չի մտածել, որ ծառուղում իրեն կներկայացնեն իր մանկության հերոսների շարքում, հայտնում է Billboard-ը։ 

«Ես բավականաչափ բախտավոր եմ, որ ապրուստ եմ վաստակել անելով հենց այն, ինչ սիրում եմ անել: Ի՞նչ կասեք սրա մասին: Սա երազ չէ՞»,- ասել է ռեփերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում