Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։

«Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև զբաղվածության խնդիրները, ոմանք գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ իրավիճակում, նաև պայմանավորված ձմեռակացի հնարավոր դժվարություններով՝ առաջարկում ենք աջակցության ժամկետները ևս 2 ամսով երկարաձգել»,- ասաց Մկրտչյանը։ 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում