Մոնղոլիայում կթաղեն մոտ 7 միլիոն անկած գյուղատնտեսական կենդանի
Մոնղոլիայում անկած ընտանի կենդանիների թաղման աշխատանքները, որոնց կորուստները մոտենում են 7 միլիոն գլխի, կավարտվեն այս տարվա մայիսին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի փոխվարչապետ Սայնբույանգիյն Ամարսայխանը։
«Ապրիլի 18-ի դրությամբ երկրում գրանցվել է ավելի քան 6,8 միլիոն արոտավայրային կենդանիների անկում եղանակային բարդ պայմանների պատճառով, ինչը կազմում է Մոնղոլիայի ընդհանուր անասնագլխաքանակի 10,2 %-ը։ Ստեղծված 1577 կետերում այսօրվա դրությամբ ուտիլիզացիայի է ենթարկվել անկած կենդանիների 17 %-ը: Մինչև մայիսի սկիզբն այս աշխատանքները կավարտվեն ամբողջությամբ», - ասել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ ցուրտ ձմռան և գարնան հետևանքով Մոնղոլիայում 14,9 միլիոն գյուղատնտեսական կենդանիների (երկրի անասնագլխաքանակի 23,9 %-ը) անկման մասին կանխատեսումը չի իրականացել:
Կարծիքներ