Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին մոտեցավ 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ չեմպիոն դարձավ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Բելգիացի գրոամայստեր Դանիել Դարդհան 8.5 միավորով դարձավ արծաթե մեդալակիր: Գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն եզրափակեց լավագույն եռյակը 8 միավորով:

Հայ շախմատիստներից աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկանների պայքարում: Էրիկը առաջնության շրջանակներում լրացրեց գրոսմայստերի իր առաջին նորման։

Միջազգային վարպետի իր երկրորդ նորման լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, ով վաստակեց 6 միավոր։

Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.


ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր
ՄԳ Արամ Հակոբյան՝ 7.5 միավոր
ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր
ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 7 միավոր
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7 միավոր
ՄԳ Էմին Օհանյան՝ 6.5 միավոր
ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 6.5 միավոր
ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6 միավոր
ՖՎ Հայկ Երիցյան՝ 6 միավոր
ՖՎ Բենիկ Ագասարով՝ 6 միավոր
ՖՎ Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր
ՄՎ Դավիթ Գևորգյան՝ 5.5 միավոր
ՎԹ Մանվել Առաքելյան՝ 5.5 միավոր
Կիտի Նադանյան՝ 5 միավոր
Վահան Նալբանդյան՝ 4.5 միավոր
Համլետ Անտոնյան՝ 4.5 միավոր
Հայկ Մաղաքյան՝ 4.5 միավոր
Գագիկ Խաչատրյան՝ 3.5 միավոր

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում