Ավստրիան դեմ է հանդես եկել հակառուսական պատժամիջոցներին
Վիեննան համարում է, որ հարկավոր է կենտրոնանալ Մոսկվայի հետ երկխոսության վրա և հրաժարվել հետագա պատժամիջոցներ սահմանելուց։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրում է Welt պարբերականը՝ հղում անելով Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին։
«Այս պահին հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, որպեսզի թուլացնենք լարումը և կրկին երկխոսություն սկսենք», – ասել է նախարարը։
Շալենբերգը կոչ է արել այդ նպատակով օգտագործել երկխոսությունների բոլոր առկա ձևաչափերը և հատուկ կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ եռակողմ կոնտակտային խումբը, «նորմանդական ձևաչափը» և ԵԱՀԿ-ն։ Նա նաև մտահոգություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներով։
«Այսպես կոչված՝ «նորմանդական» ձևաչափով Մերկելի, Մակրոնի և Զելենսկու հետ Պուտինի կողմից ուղիղ երկխոսության հաստատման համար հարկավոր է առաջին հերթին հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների սահմանումից», – ասել է Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր ոչ ֆորմալ տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող ճգնաժամը, Չեխիայի մեղադրանքները 2014թ.-ի պայթյունին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ և այլ թեմաներ։
Կարծիքներ