Ջրականում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն. տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ-ից:
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։
Կարծիքներ