Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի հայտարարությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․
«Ողջունելով G7-ի հայտարարությունը, մենք ընդգծում ենք, որ վճռական միջազգային քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների իրավիճակի կարգավորման համար՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքները բավարարելու համար»։
Ավելի G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությանն ու դրա հումանիտար հետևանքներին։
Կարծիքներ