Բահչելին մեկնաբանել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բահչելին մեկնաբանել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արձագանքել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։

«Բոլորին է հայտնի այն փաստը, թե ինչպես են Ֆինլանդիան և հատկապես Շվեդիան գրկաբաց ընդունում Թուրքիայի թշնամիներին: Ի՞նչ է, մենք պիտի կողքից դիտենք, թե ինչպես են մի կողմից մեզ ձեռք մեկնում, իսկ մյուս կողմից դանակով խրում մեր թիկունքի՞ն»,- ասել է Բահչելին:

Նա առաջարկել է այդ երկու երկրներին չընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ և հավերժ թողնել կառույցի ընդունարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում