Բիթքոինի արժեքը նվազել է Մասկի խոսքերից հետո
Բիթքոինի արժեք վերջին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է 45 հազար դոլարով: Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ դա տեղի է ունեցել Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հայտարարության ֆոնին:
Ձեռնարկատերն ակնարկել է, որ Tesla-ն պատրաստվում է վաճառել կամ արդեն իսկ վաճառել է իր կրիպտոակտիվները, որոնք գնահատվում էին 1,5 միլիարդ դոլար: Լրատվամիջոցը նման եզրահանգման է եկել՝ ուսումնասիրելով Մասկի Twitter-ի էջը, որտեղ վերջինս պատասխանել է օգտատերերից մեկի դիտարկմանը. «Բիթքոինների տերերը կհիասթափվեն, երբ իմանան, որ Tesla-ն ազատվել է իր մոտ մնացած թվային ակտիվներից»: Մասկն էլ ի պատասխան ասել է. «Իսկապես որ»:
Կարծիքներ