Գիտնականները մշակել են ակնթարթային ազդեցություն ունեցող ինսուլինի նոր բանաձեւ

Գիտնականները մշակել են ակնթարթային ազդեցություն ունեցող ինսուլինի նոր բանաձեւ

Ստենֆորդի համալսարանից գիտնականները ստեղծել են ինսուլիսնի նոր բանաձեւ, որը սկսում է գործել ներարկման պահից։ Ակնկալվում է, որ այդ դեղամիջոցը կարող է գործել 4 անգամ ավելի արագ, քան գոյություն ունեցող միջոցները։

Medical Express-ի հաղորդմամբ՝ գոյություն ունի ինսուլին, որը գործում է բարձր արագությամբ։ Սակայն այն չափազանց անկայուն է պրակտիկայում կիրառելու համար։ Այդ խնդիրը լուծելու նպատակով գիտնականներն ավելացրել են պոլիմերներ կայունացման համար։ Փորձարկումները ցույց են տվել, որ մեկ պոլիմերը կարող է կայունացնել մոնոմերային ինսուլինը սթրեսային պայմաններում ավելի քան մեկ օր տեւողությամբ։

Համեմատության համար կոմերցիոն արագ ազդեցությամբ ինսուլինը մնում է կայուն 6-9 ժամի ընթացքում միեւնույն պայմաններում։ Որպես կանոն՝ այն պարունակում է մոնոմերների, դիմերների եւ հեքսամերիների ամբողջություն։ Գիտնականները ենթադրել են, որ մոնոմերներն ավելի օգտակար կլինեն օրգանիզմում։ Սակայն նրանք որոշել են օգտագործել մոդիֆիկացված մոնոմերն առավել մեծ արդյունավետության համար։

Նոր ինսուլինի գերարագ ազդեցությունը հաստատել են խոզերի վրա կատարված փորձարկումներով։ Չի բացառվում, որ մոտ ապագայում այն կթեստավորվի նաեւ մարդկանց շրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում