Պապիկյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ըստ աղբյուրի՝ քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:
Կարծիքներ