Ադրբեջանի մեղադրանքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ է․ Բեգլարյան
ԼՂ նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԿԽՄԿ մեքենայից այսօր առևանգված ԼՂ քաղաքացու դեպքին և հերքել Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։
Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։
Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել ր անհայտ ուղղությամբ տարել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է այսօր իր կողմից ԿԽՄԿ մեքենայից առևանգված բուժման նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։
Ըստ աղբյուրի, ԼՂ քաղաքացին մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին իբր մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։
Կարծիքներ