Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Թեկնածության առաջադրումը քննարկվեց և ընդունվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նախ հիշեցրեց՝ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որոշել էր թողնել պաշտոնը, ապա շնորհակալություն հայտնեց նրան կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ նույն տրամաբանությամբ կշարունակվի համատեղ աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ։ 

Հռիփսիմե Հունանյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։

«Ես երկար տարիներ աշխատել եմ առողջապահության բնագավառում, ոլորտին քաջատեղյակ եմ և պատրաստ եմ շարունակել հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»,- ասաց Հռիփսիմե Հունանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում