Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել է

Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել է

Հուլիսի 31-ին, ժամը 00։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա ձողը (մոտ 4 մ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում