Բացահայտվել է Գավառում տեղի ունեցած դանակահրության դեպքի մանրամասները

Բացահայտվել է Գավառում տեղի ունեցած դանակահրության դեպքի մանրամասները

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ազդրի ծակած-կտրած վերքերով բուժօգնության դիմած 21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է իրեն:

Գավառի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գավառի Կենտրոնական հրապարակում ծագած վիճաբանության ժամանակ 18-ամյա մի երիտասարդ դանակով երկու անգամ խփել է տուժածի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում