F-16 կործանիչների արդիականացման համար Թուրքիան պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ

F-16 կործանիչների արդիականացման համար Թուրքիան պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ

Թուրքիան F-16 կործանիչների համար նախատեսված արդիականացման համար ամերիկյան «Northrop Grumman» ընկերության հետ պայմանագիր է կնքել։

Այս մասին, ըստ Ermenihaber-ի, հայտնել է ընկերության փոխնախագահ Ջեյմս Քոնրոյը և նշել, որ դա լինելու է ընկերության առաջին խոշոր արտասահմանյան ռազմական վաճառքը։

Նշվում է, որ պայմանագրի շրջանակներում F-16-ը կարդիականացվեն ընկերության էլեկտրոնային պատերազմի վերջին փաթեթով։ Քոնրոյի նշմամբ՝ F-16 ռազմական ինքնաթիռների արդիականացման համար Թուրքիա կառաքվեն 150-ից ավելի համակարգեր։

«IWEWS» համակարգը ժամանակակից ռադիոհաճախականություններ կիրառելով՝ թույլ է տալիս դիմակայել սպառնալիքներին և հնարավարություն տալ ավելի առաջադեմ սենսորներով հայտնաբերել և ոչնչացնել վտանգի աղբյուրը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ օդուժը ևս կիրառում է նույն IWEWS համակարգը։

Հիշեցնենք, որ երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչի պատճառով Թուրքիան հեռացվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 կործանիչներն արդիականացնելու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում