Հունաստանում դիմակ չկրելու համար քաղաքացիներին տուգանող ոստիկանն ինքն է ստիպված 300 եվրո տուգանք վճարել

Հունաստանում դիմակ չկրելու համար քաղաքացիներին տուգանող ոստիկանն ինքն է ստիպված 300 եվրո տուգանք վճարել

Հույն ոստիկանը, որը տուգանում էր անցորդներին պաշտպանիչ դիմակ չկրելու համար, տուգանք կվճարի 300 եվրոյի չափով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարարությանը, պատճառն այն է, որ ինքը նույնպես դիմակ չի ունեցել այդ պահին:

Հաղորդվում է, որ նախարարն անմիջապես միջամտել է ստեղծված իրավիճակին, որը տեղի է ունեցել Պատրի քաղաքում աշխատող ոստիկանի հետ, որը տուգանքներ էր դուրս գրում քաղաքացիներին դիմակ չկրելու համար, մինչդեռ ինքը ևս առանց դիմակի է եղել:

Հունաստանի իշխանությունները դեկտեմբերի 24-ին դիմակի կրումը փողոցում և փակ տարածքներում պարտադիր են հայտարարել: Դիմակ չդնելու համար նախատեսվում է 300 եվրո տուգանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում