Նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ֆեյքապետ կինը, քենին և բաջանաղը
Արտաքին թշնամու ակնհայտ սադրիչ գորողությունները կրկին պարարտ հող են ստեղծել ներքին թշնամիների ակտիվացման համար։ Առաջին իսկ պահից կոնկրետ շրջանակներ օպերատիվ կերպով ստանձնեցին Ալիևի խորհրդականի, ադրբեջանական հետախուզության դերը ու սկսեցին անգամ տեղանուններով «իշմարներ» տալ ադրբեջանցիներին, թե որտեղ են չկահավորված վայրերը, որ ուղղություններով են տեղաշարժվում հայ զինվորները, ի՞նչ կարելի է պահանջել Հայաստանից բանակցությունների ընթացքում։ Իհարկե գլխավոր նպատակը իշխանության զավթումն է ընդհուպ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության, իսկ պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ մարդկային կյանքերի գնով։
Սրանցից ամենանորաթուխը և վերջերս բավականին ակտիվը Վահե Հակոբյանն է, որն իր ողջ ռեսուրսները ծառայեցնում է ալիևյան քարոզչությանը, որպես նրա պրոպագանդիստ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Վահեն հայտնի է նաև, որպես հեռախոսներ վերանորոգող «Վոգ»։ Թե ինչպե՞ս փոքրիկ Վոգը այսքան մեծացավ, սկսեց աշխատել ԱԱԾ-ում, նախագահի աշխատակազմում, դարձավ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, հետո «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ընկերության կոմերցիոն տնօրեն ու Սյունիք մարզպետ, իսկ հիմա Քոչարյանի շահերն է սպասարկում կխոսենք մեկ այլ առիթով․ այս անգամ խոսենք նրա կողմից կառավարվող մեդիաների ու ֆեյք ֆաբրիկայի մասին, որն, ի դեպ, աշխատացնում են տանեցիներով:
Իրեն փրկիչ, մեկ-մեկ «բոքսի վաստակ» հռչակած Վահեն իր կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի հետ ստեղծեց Para TV լրատվականը, հետո, Վահեի Սյունիքի մարզպետ եղած ժամանակ, օգտագործելով իշխանական լծակները, գնեցին Սյունիքի մարզային հեռուստաընկերությունը, վերանվանացին այն ZANGEZUR TV ու սկսեցին ծառայեցնել իրենց նեղ անձնական շահերին։ Այսօր արդեն այս երկու մեդիառեսուրսները իրենց մեջ կենտրոնացնում են նաև ֆեյքային ֆաբրիկաների գործունեությունը․ հավաստի լուրերի համաձայն նախկին իշխանությունների հարձակումները ներկա իշխանությունների վրա կազմակերպվում են հենց PARA TV կոչվող լրատվականի գրասենյակից ու համակարգվում անմիջականորեն Վահեի կնոջ՝ Էլիզաբեթի կողմից։ Պատահական չէ, որ հենց Էլիզաբեթն է ստանձնել այս դերը․ նա և իր քույրը՝ ոմն Մարիա Պետրոսյան, աշխատել են հայտնի «ֆեյք քշող» Արա Սաղաթելյանի մոտ, որը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում բյուջեի հաշվին ֆեյք ֆաբրիկա էր հիմնել, իսկ հիմա Վահեի հետ միացել է Քոչարյանին ու նույն բանն անում է արդեն Քոչարյանի փողերով։ Հատկանշական և անգամ զավեշտալի է, որ Վահեի ընտանիքի անդամները ոչ միայն զբաղվում են կեղծիքի տարածմամբ, այլ սոցցանցերում սեփական դեմքով ու բացահայտ կերպով փնովում ու ամենավերջին բառերով վիրավորում են ցանկացածին ով փորձում է հերքել ստերն ու ներկայացնել ճշմարտությունը։
Մեկնաբանություններում հատկապես ակտիվ են Էլիզաբեթը, նրա ոչնչով աչքի չնկնող քույրը՝ Մարիան, Մարիայի ամուսինը՝ Նիկողոս Հովհաննիսյանը, ով ի դեպ նախկին քահանա է և վտարվել է եկեղեցուց հակաքրիստոնեական պահվածքի ու սեռական սկանդալի մեջ հայտվելու պատճառով, և հիմա պահպանում է իր գոյությունը Վահեին ծառայելու շնորհիվ։
Փաստորեն, Վահե Հակոբյանն իր կեղտոտ քարոզչական աշխատանքներում ներգրավվել է սեփական կնոջը, քենուն և բաջանաղին։ Երևի բոքսի սիրահար Հակոբյանը իրեն ուղղված ամենաչնչին քննադատությունից այնպիսի նոքդաունի է ենթարկվում, որ անգամ եկեղեցուց վռնդված բարոյազուրկ բաջանաղն է հայհոյանքներով պաշտպանում փոքրիկ թայսոնին։
PARA TV-ի աշխատակիցները նաև պատմում են, որ Էլիզաբեթը տարբեր մեթոդներով՝ մեկին աշխատանքից ազատելու, մյուսին աշխատավարձը կրճատելու պատրվակով, ստիպում է մեկնաբանություններ գրել ու փնովել իրենց սուտը հերքողին։ Այդ աշխատակիցների թվում են օրինակ PARA TV-ի պրոդյուսերը՝ Անժելա Նալբանդյանը, ու խմբագիրն անգամ, որոնք ֆեյքերի ու Վահեի ընտանիքի անդամների հետ հավասար մասնակցում են մեդիատեռորին ու ստերը հերքողներին վիրավորելու գործին։ Էլիզաբեթը նաև լավ վարձատրության միջոցով պատվերներ է տալիս այլ լրատվականներին, գնում լրագրողների անգամ, որոնց ևս հրահանգված է հարձակվել ու վիրավորել իշանության ներկայացուցիչներին։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ իշխանության վրա հարձակումները զուգորդվում են ամենավերջին հայհոյանքներով, ֆիզիկական սպառնալիքներով, հատում են բարոյականության բոլոր կարմիր գծերը, ճիշտ նույն կերպ, ինչպես վարչապետի Սյունիք կատարած այցին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որը կրկին կազմակերպվել էր Վահեի կողմից և այն էլ ոչ սյունեցիների ներգրավմամբ։
Կարծիքներ