ՀՀ-ում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղահանված 345 բուժառու
ՀՀ տարբեր ԲԿ-ներում շարունակում է բուժում ստանալ 345 բուժառու, որոնցից 102-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր. այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վերակենդանացման բաժանմունքում ունենք 9 երեխա:
Նա նաև տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մեջ 0-5 տարեկան հաշվառված երեխաների թիվը 7.996 է, 6-19 տարեկան երեխաները՝ 21.266։
Կարծիքներ