Օլգա Բուզովան Chanel-ից պահանջել է վերադարձնել գումարը, որն ինքը ծախսել է բրենդային իրերը ձեռք բերելու համար

Օլգա Բուզովան Chanel-ից պահանջել է վերադարձնել գումարը, որն ինքը ծախսել է բրենդային իրերը ձեռք բերելու համար

Երգչուհի Օլգա Բուզովան տելեգրամյան ալիքի իր նոր հրապարակման մեջ դիմել է ֆրանսիական Chanel նորաձեւթյան տանը։ Երգչուհին խնդրում է իրեն վերադարձնել լյուքս դասի ապրանքանիշների գնման համար ծախսված գումարը։

«Եթե ինձ թույլ չեք տալ իմ երկրում կրել ապրանքանիշի իրերը, ես դիմում եմ ձեր ապրանքանիշի տնօրինությանը՝ խնդրելով վերադարձնել իմ կողմից գնվածի գումարը։ Հիմա Chanel կրելու ոչ մի ցանկություն չունեմ, ես չեմ ցանկանում այլեւս առնչություն ունենալ ձեր նացիստական ապրանքանիշին»,- իր բլոգում հայտարարել է երգչուհին։

Նա իր դժգոհ հետեւորդներին առաջարկել է աջակցել իրեն եւ Chanel-ին բազմաթիվ բողոքներ ուղղել։ Բուզովան խոստացել է կրկնապատկել գումարը, որն ապրանքանիշը կվերադարձնի իրեն եւ ստացված գումարը բարեգործությանն ուղղել։

Ավելի վաղ Վիկտորյա Բոնյան ցուցադրաբար կտրատել էր Chanel-ի պայուսակը, իսկ Մարգարիտա Սիմոնյանը տվել էր Դոնբաստից փախստականներին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում