Նյու Յորք նահանգում COVID-19-ի նոր դեպքերի թիվն օրական ավելացել է մեկ երրորդով
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը Նյու Յորք նահանգում օրական կազմել է 38 835, մինչդեռ նախորդ թիվը՝ 28 924։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համապատասխան թվերը ներկայացրել է նահանգապետ Քեթի Հոքուլի գրասենյակը։
Այսպիսով, նոր վարակների թվի աճը կազմել է մոտ 34%։ Միաժամանակ, նոր հոսպիտալացումների թիվը նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ նվազել է (82՝ 124-ի փոխարեն), մահացությունների թիվը փոքր-ինչ աճել է՝ 63՝ 57-ի փոխարեն։
Նյու Յորքը շարունակում է մնալ ԱՄՆ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման կենտրոնը։ Դեկտեմբերի 17-ից պետությունն ամեն օր նոր ռեկորդ է սահմանում վարակվածների թվով։ Սակայն վարակման նոր դեպքերի տոկոսի նման կտրուկ աճ դեռ չի եղել։
Կարծիքներ