Վաղվանից կսկսի գործել Հրազդան-Երևան երթուղին. հայտնի են ժամերը և ուղեվարձի արժեքը
Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը՝ նշելով, որ ընկերության 15 մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:
Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։
Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։
Կարծիքներ