Ուղիղ 67 տարի առաջ հենց այս օրը Նորքի բարձունքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին եթերը
«Ուղիղ 67 տարի առաջ հենց այս օրը Նորքի բարձունքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին եթերը. այդ օրվանից սկսած մենք ունեցանք հայկական և հայալեզու եթեր: Ավագ գործընկերներս պատմում են, որ շատ երկար են մտածել, թե ինչպես կոչել այդ երևույթը և ինչպես անվանել այն սարքը, որով մարդիկ դիտելու էին եթերը, և ի վերջո բազմաթիվ տարբերակներից ընտրվեց «հեռուստատեսությունն» ու «հեռուստացույցը»: Պատմական այդ օրվանից հետո հեռուստատեսությունը շատ փոփոխությունների է բախվել:
Այսօր էլ ոլորտում մարտահրավերները շատ են , և հեռուստատեսությունը պետք է ու փորձում է հարմարվել ժամանակակից միտումներին: Էկրանին և էկրանից դուրս աշխատող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի հայկական հեռուստատեսությունը մնա մրցակցային ու հետաքրքիր, և սա ոչ միայն Հանրային հեռուստատեսությունում, այլև մեր բոլոր գործընկեր հեռուստաընկերություններում: Այօր հայկական հեռուստատեսության և այն ստեղծողի՝ հեռուստատեսության աշխատակցի օրն է:
Շնորհավոր մեր տոնը»:
Հովհաննես Մովսիսյան
Կարծիքներ