Մինեսոտայում բողոքները Դանթե Ռայթի սպանությունից հետո վերաճել են ավազակության
Ամերիկյան Բրուքլին-Սենթեր քաղաքում ոստիկանության աշխատակցուհու կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունից հետո սկսված բողոքները վերաճել են ավազակության: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ Մինեսոտայի ոստիկանությունը հայտարարել Էր, որ ոստիկանության աշխատակցուհին Էլեկտրոշոկերը շփոթել Է ատրճանակի հետ եւ գնդակահարել Ռայթին, որը ձերբակալության ժամանակ դուրս Է պրծել իրավապահների ձեռքից: Աֆրոամերիկացու զոհվելը հարուցել Է բողոքի գործողություններ: Անկարգությունները կրկին սկսվել են ապրիլի 12-ի երեկոյան, բայց ոստիկանությանը, Ազգային գվարդիայի աջակցությամբ, հաջողվել Է բողոքողները ցրել արտասվաբեր գազի եւ լուսաաղմկահան նռնակների կիրառմամբ: Ներկայում ինքնաձիգներով եւ հատուկ միջոցներով զինված Ազգային գվարդիայի մարտիկները քաղաքում պարեկում են բազմությունը ցրելու համար: Փողոցներում երեւում են զրահաավտոմեքենաներ: Ոստիկանության քաղաքային վարչության հարեւանությամբ գտնվող Dollar Tree խանութում կոտրել են ապակիները, շուռ են տվել ապրանքներով դարակները: Նաեւ տուժել Է մերձակայքում գտնվող բջջային կապի սրահը: Բրուքլին-Սենթերում, ինչպես նաեւ Միննեապոլիսում, գործում Է պարետային ժամ:
Դանթե Ռայթն սպանվել Է ոստիկան Դերեք Շովինի նկատմամբ շարունակվող գործընթացի ֆոնին, որը 2020 թվականին Միննեապոլիսում մասնակցել Է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալությանը, ինչն ավարտվել Է նրա մահով: Այդ միջադեպն ամբողջ երկրում հրահրել Է զանգվածային ցույցեր եւ անկարգությունների ալիք:
Կարծիքներ