Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Մոսկվայի հյուսիս-արևելքում միգրանտ շինարարների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: REN TV-ի տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել գիշերը, «Նեկրասովկա» մետրոկայարանի մոտ՝ Մարեսևի փողոցի շինհրապարակում։

Մինչև տեղի ունեցածի հանգամանքները պարզելը, իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի 7  և Հայաստանի 2 քաղաքացու:

Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։ Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում