Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ

Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ

Այսօր՝ հուլիսի 28-ին, Գյումրիում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ Հայկակ Արշամյանը եղել է Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառուցվող շենքերի շինհրապարակում, տեղում հետևել շինաշխատանքների ընթացքին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ծրագրի իրագործման համար Գյումրու ավագանու որոշմամբ «Մուշ-2» թաղամասում հատկացվել էր 5800 քմ հողատարածք:

Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում