Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստան վրա՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով, օկուպացնելով ՀՀ տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական եթակառուցվածքները:Այս մասին տեղեկացնում է Infocom.am-ը:

Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։

Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երևանում և մարզերում սկսել է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ։ Ներառված են հետևյալ առարկաները՝

ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, 

առաջին բուժօգնություն,

կրակային պատրաստություն։

Դասընթացներին մասնակցելու համար պետք է ունենալ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, զինվորական կամ սպորտային համազգեստ, կոշիկ։ Երևանի դասընթացի մանրամասներին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։ ՈՄԱ էջում կարող եք տեղեկություններ գտնել նաև մարզերի դասընթացների մասին։ ՀԿ-ը դասընթացներ ունի նաև շաբաթ-կիրակի օրերի համար։

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ սկսում է անվճար  դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մասնակցել մարտական գործողությունների: Կազմակերպվելու են հետևյալ դասերը՝

կրակային պատրաստություն, 

մարտավարություն, 

առաջին օգնություն: 

Հրաձգարան պետք է ներկայանալ զինվորական համազգեստով, գլխարկով, ակնոցով, ջրով և սննդով։

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը դեռ օգոստոսի 15-ին հայտարարել է ռազմական պատրաստության անվճար 3-ամսյա և 6-ամսյա  դասընթացների շարքի մասին՝ կրակային պատրաստություն, արդյունքների հիման վրա դիպուկահարի պատրաստություն, մարտավարություն, ինժեներական պատրաստություն, ԱԹՍ-օպերատորական գիտելիքներ, առաջին բուժօգնություն։

«Պետականությունը որպես գերագույն արժեք» ռազմահայրենասիրական դպրոցը սեպտեմբերի 11-ին՝ Ադրբեջանի հարձակումից առաջ, հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից սկսում է առաջին օգնության, մարտավարության, կրակային պատրաստության, ալպինիզմի, քարտեզագրության դասընթացներ։

«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը հայտարարել է, որ ելնելով իրավիճակից՝ հայտարարում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ տղամարդկանց և կանանց համար։ Դասընթացը ներառում է մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն։

«Կոմանդոս» ռազմամարզական ակումբն անցկացնում է առաջին օգնության արագացված պարապմունքներ։

Տարբեր մարզերում վարժանքներ է անցկացնում «Ազգային Լեգիոն» ռազմահայրենասիրական ակումբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում