Կամավորագրվելու համար կարող եք դիմել համապատասխան համայնքապետարան, Արմավիրի մարզպետարան, տարածքային զինվորական կոմիսարիատ
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, թե երբ և որտեղ է պետք դիմել հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվելու համար․
«Արմավիրի մարզպետարանը հայտարարում է՝ առաջնորդվելով Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ այն մասին, որ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել ՀՀ սահմանների պաշտպանության գործին, կարող են դիմել համապատասխան համայնքապետարան, Արմավիրի մարզպետարան, տարածքային զինվորական կոմիսարիատ»:
Կարծիքներ