Պուտինը չգիտի՝ կգնա՞ արդյոք սեպտեմբերին Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Պուտինը չգիտի՝ կգնա՞ արդյոք սեպտեմբերին Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չգիտի՝ կգնա՞ արդյոք Քսանյակի (G20) երկրների գագաթնաժողովին, որը կկայանա սեպտեմբերին Հնդկաստանում։

«Դեռ չգիտեմ, չեմ մտածել, չեմ որոշել, կտեսնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՌԴ նախագահը, խոսելով Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի մասին, նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գնալու է այնտեղ։ «Ես անպայման այնտեղ կմասնակցեմ տեսակոնֆերանսի միջոցով»,- հավելել է Պուտինը։

Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Ասոցիացիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում