Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 339-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 139 նոր դեպք, 28 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 232 հազար 929 դեպք: 7 մլն 056 հազար 916 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 427 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 560 հազար 566 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 882 հազար 066 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 583 հազարի:
Կարծիքներ