ՌԴ-ն վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները

ՌԴ-ն վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները

Ռուսաստանը վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները: Այդ մասին համապատասխան որոշումը, ըստ ՏԱՍՍ-ի, ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Ավելի վաղ ՌԴ կառավարության որոշմամբ կազմվել էր այն երկրների ցանկը, որոնց հետ Ռուսաստանի տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները պետք է վերացվեն: Այդ ցանկի մեջ մտնում է 9 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուկրաինան: Այժմ 2022 թ. մայիսի 22-ի որոշման մեջ փոփոխություններ են արվել և ավելացվել են Հայաստանի և Ղրղզստանի անունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում