Բայդենն աշխարհին խորհուրդ Է տվել պատրաստվել հաջորդ համավարակին

Բայդենն աշխարհին խորհուրդ Է տվել պատրաստվել հաջորդ համավարակին

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ հարկավոր Է համարում արդեն հիմա պատրաստվել հաջորդ համավարակին, որին հետ բախվելու Է մարդկությունը: «Էլի համավարակ կլինի: Եվ հարկավոր Է դրան պատրաստվել»,-ասել Է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում:

Բայդենը պարզաբանել Է, որ նման համավարակները հրատապ հարցերից մեկն Է, որի վրա իր վարչակազմը պետք Է պարտադիր աշխատի: Դեկտեմբերին Բայդենն ուղիղ եթերում ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որը մշակվել Է Pfizer եւ BioNTech ընկերությունների կողմից: Իր օրինակով նա ցանկացել Է ամերիկացիներին համոզել պատվաստանյութի անվտանգության հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում