Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել Է, որ ԱՄՆ-ը չեղարկել Է իր ռազմական նավերի անցումը Սեւ ծով
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ապրիլի 15-ին հաստատել Է, որ ԱՄՆ-ը չեղարկել Է իր ռազմական նավերի անցումը Սեւ ծով: «Երեկ ԱՄՆ-ը բանավոր կերպով մեզ հաստատել Է, որ չեղարկել Է անցումը: Գրավոր ծանուցում առայժմ չկա»,-Չավուշօղլուն ասել Է NTV հեռուստաալիքին:
Նա նշել Է, որ եթե ամերիկյան նավերը Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցներով չանցնեն ապրիլի 15-ին, ապա, Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան, ԱՄՆ-ը կրկին նավերի անցում կկարողանա խնդրել միայն 15 օր անց: Ավելի վաղ NTV եւ CNN Turk հեռուստաալիքները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել են, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի իշխանություններին ծանուցել են ապրիլի 15-ին պլանավորված իր երկու ռազմանավերի՝ Բոսֆորի նեղուցով Սեւ ծով անցնելու չեղարկման մասին: CNN Turk-ը նաեւ նշել Է, որ նավերի՝ ուրիշ օրերին անցնելու վերաբերյալ խնդրանք չի եղել: Ապրիլի 14-ին հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook («Դոնալդ Քուք») Էսկադրային ականակիրը, իսկ հետո նաեւ երկրորդ Էսկադրային ականակիրը՝ Roosevelt-ը, հունական Կրետե կղզու Սուդա-Բեյ ռազմակայանից դուրս են եկել սեւծովյան նեղուցների ուղղությամբ: ԱՄՆ-ն ավելի վաղ թուրքական իշխանություններին ծանուցել Էր իր երկու մարտանավերի Սեւ ծով ուղարկելու մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդել Էր, որ նավերը պետք Է Սեւ ծով մտնեին ապրիլի 14-15-ին եւ այնտեղ գտնվեին մինչեւ մայիսի 4-5-ը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դժգոհություն Է հայտնել Միացյալ Նահանգների ռազմական ակտիվությունից, ներառյալ նրա նավերի երթը Սեւ ծովում»: Պենտագոնը նշել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի ուղարկելը Սեւ ծով կանոնավոր գործողություն Է, որը սովորաբար Անկարայի հետ համաձայնեցվում Է Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ