Հադրութի և Վարանդայի շրջաններից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Հադրութի և Վարանդայի շրջաններից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

 

«Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով՝ Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից:

 

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

 

Այսպես, Արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում