Պենտագոնը վերաիմաստավորում է ԱՄՆ ԶՈւ տեղակայման վայրերը` Չինաստանի վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար
Բայդենի վարչակազմը հանելուկի առջեւ է կանգնած, քանի որ վերանայում է ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման վայրերն ամբողջ աշխարհում. ինչպե՞ ս ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնել Չինաստանի եւ Ռուսաստանի վրա` հավատարիմ մնալով Մերձավոր Արեւելքի երկարամյա սպառնալիքներին եւ այդ անցումն իրականացնել Պենտագոնի ավելի փոքր բյուջեով, հաղորդում է AP-ն:
Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնը ստանձնելուց օրեր անց հրամայեց «գլոբալ դիրքի» ամփոփում իրականացնել: Նա կգնահատի, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է լավագույնս կազմակերպել եւ աջակցել իր զորքերի, զենքի, բազաների եւ դաշինքների լայն ցանցին` նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությանը սատարելու համար:
Ամփոփումը վարչակազմի` զինվորականների համար ճանապարհ բացելուն ուղղված ջանքերի մի մասն է, որոնք դեռ ներգրավված են տասնամյակների հակամարտություններում Մերձավոր Արեւելքում, կանգնած են ֆիքսված կամ կրճատվող բյուջեների առջեւ եւ այնպիսի խնդիրների են բախվում, ինչպիսիք են ռասիզմն ու ծայրահեղականությունը:
Ինչպես եւ Թրամփի վարչակազմը` Բայդենի ազգային անվտանգության խումբը Չինաստանն է անվտանգության թիվ մեկ երկարաժամկետ սպառնալիք համարում, այլ ոչ թե ծայրահեղական «Ալ-Քաիդա»-ին կամ «Իսլամական պետությանը»: Ի տարբերություն իր նախորդի` Բայդենն ավելի մեծ արժեք է տեսնում ԱՄՆ-ի պարտավորություններում եվրոպական երկրների առջեւ ՆԱՏՕ-ի դաշինքում:
Դա կարող է ԱՄՆ ռազմական քաղաքականության զգալի փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Կարծիքներ