Գերմանիայում Lidl սուպերմարկետների ցանցի գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել

Գերմանիայում Lidl սուպերմարկետների ցանցի գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել

Գերմանիայի արևմուտքում գտնվող  Նեկարսուլմ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Lidl սուպերմարկետների ցանցի շտաբ բնակարանում, տուժել է 3 մարդ: Այս մասին գրում է Heilbronner Stimme-ը:

Պայթյունը տեղի է ունեցել անհայտ պայթուցիկ սարքի գործարկումից հետո, որը եղել է փոստով առաքված փաթեթում:

Երեք մարդ վիրավորվել է: Շուրջ 100 աշխատակիցներ տարհանվել են աշխատանքային տարածքից:
Ներկայումս տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանությունն ու փրկարար ծառայության ուղղաթիռը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում