ԱՄՆ-ում մահացել է Ուոթերգեյթի սկանդալի գլխավոր մասնակիցներից մեկը՝ Գորդոն Լիդին
ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում մահացել է Ուոթերգեյթի սկանդալի գլխավոր մասնակիցներից մեկը՝ ՀԴԲ նախկին սպա Գորդոն Լիդին, հայտնում է The Washington Post-ը:
Հանգուցյալի որդին հեռուստաալիքին պատմել է իր հոր մահվան մասին: Լիդին կյանքից հեռացել է Վիրջինիա նահանգում: Որդու խոսքով՝ նրա մահը կապված չէ կորոնավիրուսի հետ:
ԱՄՆ-ում Ուոթերգեյթի գործը կապված է 1972-ի իրադարձությունների հետ, երբ Հանրապետական կուսակցության անդամները նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում փորձեցին գաղտնալսումներ տեղադրել Ուոթերգեյթ հյուրանոցում ժողովրդավարական կուսակցության շտաբում: Սկանդալի արդյունքում հանրապետության նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց 1974 թ.:
Կարծիքներ