Գիտնականն ահազանգել է մահաբեր հիվանդությունների առաջացման վտանգի մասին
Պրոֆեսոր Ժան-Ժակ Մուեմբե-Թամֆումը զգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով պրոֆեսորի CNN-ին տված հարցազրույցը:
Մուեմբե-Թամֆումը 1976 թվականին օգնել է հայտնաբերել Էբոլա վիրուսը, հիվանդներից արյան նմուշառում կատարելու շնորհիվ:
Ինչպես պնդում է գիտնականը, վտանգ են ներկայացնում անտառահատումները, որոնք մեծացնում են մարդու շփումը տարբեր հիվանդությունների հարուցիչների հետ: Սա, ըստ պրոֆեսորի, ապագայում կարող է հանգեցնել «մեծ պանդեմիայի»:
Մասնագետը չի բացառում, որ հնարավոր է հայտնվի վարակ, որը կտարածվի COVID-19 -ի արագությամբ և կունենա այնպիսի հետևանքներ, ինչպես էբոլան:
«Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ կհայտնվեն նոր պաթոգեններ: Սա այն է, ինչ վտանգ է ներկայացնում մարդկության համար»,- ասել է Ժան-Ժակ Մուեմբե-Թամֆումը:
Կարծիքներ