Փրկարարներն Իջևանի գինու գործարանի մոտակայքում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները
Սեպտեմբերի 3-ին Իջևանի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:
Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 67 փրկարար ծառայող և անտառտնտեսությունից 20 աշխատակից։
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։
Սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ, 102 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության 20 աշխատակիցներ։։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։
Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։
Կարծիքներ