Նավթի գինը մոտեցել է 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին

Նավթի գինը մոտեցել է 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին

Նավթի գինը բարձրանում է, ներկայում այն գտնվում է 7 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին մոտ։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։

Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 91,02 դոլար։ Դրանից առաջ մի պահ գինը հասել է 91,7 դոլարի։ Նման արժեք գրանցվել է 2014-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։

WTI նավթի մարտյան ֆուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) կազմել է 87,78 դոլար։

Նավթի գների աճը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։ Հունվարի 28-ին Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը 2014 թվականից ի վեր առաջին անգամ։

Փետրվարի 2-ին սպասվում է «ՕՊԵԿ+»-ի երկրների՝ շուկայի կարգավորման հարցերով նախարարական հանդիպում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում