Արման Պողոսյանը կմասնակցի պարտքի թափանցիկության թեմայով նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին

Արման Պողոսյանը  կմասնակցի պարտքի թափանցիկության թեմայով նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը կգործուղվի Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա), որտեղ կմասնակցի «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին։ 

Գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է նոյեմբերի 18-ին։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում