Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է

Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայց է կատարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել առողջապահության ոլորտում համայնքների բնակիչներին առաջարկվող կրթական ծրագրերի հիմնական ուղղություններին:

Վահագնի և Դեբետ համայնքներում Ավանեսյանը եղել է առաջնային օղակի առողջապահական հաստատություններում, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, լսել հուզող հարցերն ու առաջարկները, հետաքրքրվել պատվաստումային գործընթացով:

Նախարարի այցը շարունակվել է Լոռու մարզի մի շարք գյուղական համայնքների բուժհաստատություններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում