Էրդողանն ու Ալիևը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր

Էրդողանն ու Ալիևը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 3-ին Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ հարցերի, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող թեմաներ։

«Տարածաշրջանում մշտական ​​խաղաղությունը հնարավոր է միայն 1967 թվականի սահմաններում աշխարհագրորեն ինտեգրված և անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է», - ասել է Էրդողանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտային գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում