ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները․ Լավրով

ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները․ Լավրով

Ինչ քայլեր է կձեռնարկի Ռուսաստանը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սպառնացող նոր ագրեսիան կանխելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։ Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Մենք պաշտպանում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները: Մենք խրախուսում ենք կողմերին, դրանում շահագրգռված է նաև Հայաստանը։ Իհարկե, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն պայմանավորվածությունները։

Նորագույն պատմության նման շատ օրինակներ կան։ Նույնը եղել է նաև Մինսկի համաձայնագրերում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի: Դա իրենց մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այս լեզվով, օգտագործել այն՝ պահպանելու իրենց մշակույթը, կրոնը, կարողանալ ունենալ տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)։

Մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական համայնքի ստեղծման մասին համաձայնագրում՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ։

Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ է իրավունքների նմանատիպ փաթեթ, ինչպես նման մյուս իրադրություններում՝ Դոնբաս, Կոսովո և Կոսովոյի սերբական շրջաններ, Լեռնային Ղարաբաղ (Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից սույն օրենքի դրույթներին հավատարմության հաստատման համատեքստում՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը):

Դա անելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան պարկեշտ կլինեն նրանք, ովքեր կիրականացնեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում